Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե անցած տարվա հոկտեմբերին վրացական սերվերների և ինտերնետային էջերի վրա կատարված զանգվածային կիբերհարձակման մեղավորը Ռուսաստանի ռազմական հետախուզությունն է:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսների թիրախում են եղել նախագահի, իշխանության տարբեր ճյուղերի ու ընկերությունների, այդ թվում՝ «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաընկերությունների կայքերը: Հարձակումից հետո այդ էջերում բացվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը՝ «Ես դեռ կվերադառնամ» գրառմամբ:
Թբիլիսին պնդում է, թե Ռուսաստանի մեղսակցությունը հաստատվել է հետաքննությամբ, որին աջակցել են դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան: