Մատչելիության հղումներ

ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է մահացած լեյտենանտի հարազատներին


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է օրեր առաջ մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին:

ՔԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկ Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:

ՔԿ նախագահի տեղակալը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։

Փետրվարի 14-ին Արցախում զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Լեյտենանտ Ասրյանը ճակատի շրջանում ստացել էր մահացու հրազենային վնասվածք։

XS
SM
MD
LG