Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելում է Վրաստան


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ

Երեկ երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը Արտակ Դավթյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Վլադիմեր Չաչիբայային: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:

Հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտ Դավթյանն այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ դրել վրաց զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողի մոտ, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG