Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հարգանքի տուրք են մատուցում Եվրամայդանի իրադարձությունների զոհերի հիշատակին


Ուկրաինա - Եվրամայդանի իրադարձությունների ընթացքում զոհվածների հուշահամալիրը Կիևում, արխիվ
Ուկրաինա - Եվրամայդանի իրադարձությունների ընթացքում զոհվածների հուշահամալիրը Կիևում, արխիվ

Ուկրաինայում այսօր հարգանքի տուրք են մատուցում Եվրամայդանի ցույցերի ընթացքում բախումների զոհ դարձած ընդդիմադիրների հիշատակին:

2014-ին այս օրերին հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ, ով հրաժարվում էր ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Իրավապահները փորձել էին բռնությամբ ցրել հանրահավաքը. պաշտոնական տվյալներով՝ երեք օրում զոհվել էր 104 ցուցարար, 2 հազար 500-ը մարմնական վնասվածքներ էին ստացել, ընդդիմադիրները, սակայն, չէին ընկրկել: Ի վերջո, Յանուկովիչը փախուստի էր դիմել Ռուսաստան, որտեղ գտնվում է մինչ օրս՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

Երկրում ԱՄՆ ժամանակավոր դեսպան Կրիստինա Կվիեննը այսօր տեսաուղերձ է տարածել, պնդելով՝ նրանք, որ զոհվեցին, ոգեշնչում են շարունակել պայքարը հանուն ժողովրդավարության և օրենքի գերիշխանության: «Մենք մնում ենք հավատարիմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու եվրատլանտյան նկրտումներին», - ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG