Մատչելիության հղումներ

Կրակահերթեր Գերմանիայում, զոհվել է 11 մարդ. դատախազությունն ահաբեկչություն է որակում կատարվածը


Գերմանիա - Ոստիկանները դեպքի վայրում, Հանաու, 20-ը փետրվարի, 2020թ.

Գերմանիայի դատախազությունը ահաբեկչություն է որակել Ֆրանկֆուրտից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանաու քաղաքում երեկ տեղի ունեցած արյունալի միջադեպը, երբ հրազենով մի տղամարդ անկանոն կրակ էր բացել նարգիլե առաջարկող սրճարաններում՝ սպանելով 9 մարդու:

Ժամեր անց ոստիկանությունը սեփական բնակարանում հայտնաբերել էր կասկածյալի, ինչպես նաև նրա 72 տարեկան մոր դին:

Հաղորդվում է, որ տղամարդը մոտ մեկ ժամանոց տեսաուղերձ է թողել, որտեղ պնդել է, թե Գերմանիան կառավարվում է գաղտնի ծառայությունների կողմից, ինչպես նաև քննադատել է երկրում հաստատված թուրք և արաբ փախստականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG