Մատչելիության հղումներ

Հալեպի օդանավակայանը 8 տարի անց վերաբացվեց


Սիրիա - Հալեպի բնակիչները ողջունում են միջազգային օդանավակայանի վերաբացումը, 20-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա - Հալեպի բնակիչները ողջունում են միջազգային օդանավակայանի վերաբացումը, 20-ը փետրվարի, 2020թ.

Հալեպի քաղաքացիական օդանավակայանը 8 տարի անց վերաբացվել է: Չորեքշաբթի օրը այն ընդունել է առաջին ուղևորներին, որոնք ժամանել են Դամասկոս-Հալեպ ավիաչվերթով:

Օդանավակայանի վերաբացումը հաջորդեց սիրիական բանակի վերջին օրերի գործողություններին: Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական բանակը հայտարարել էր, թե ազատել է Հալեպից հյուսիս-արևմուտք ընկած ռազմավարական նշանակություն ունեցող շրջանները:

Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդն ասել է, թե սպասում են միջազգային չվերթներ կատարելու թույլտվությանը: Նախատեսվում է գալիք մարտին վերականգնել Հալեպ-Կահիրե ավիաչվերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG