Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում 21 մարդ է ձերբակալվել` իսլամական զինյալ խմբավորման հետ կապված լինելու կասկածանքով


Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունը այսօր հայտնել է, որ 21 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Սիրիայում գործող իսլամական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:

Հաղորդագրությունում նշված է, որ նրանք ընկել են 23-ամյա ուզբեկ Ա. Շոդիբեկովի «գաղափարական ազդեցության» տակ: Նրանք պլանավորել են ֆինանսական աջակցություն տրամադրել և միանալ «Սրբազան պատերազմի» խմբավորմանը, որը Ուզբեկստանում 2016 թվականից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Կասկածյալների տներում կատարված խուզարկությունները ապացույցներ են գտել, որ նրանք կապված են այդ խմբավորմանը: Ներքին գործերի նախարարությունը նաև հայտնում է, որ նրանք մասնակցել են ահաբեկչական գործողությունների վարժանքների:

Հիմնականում մահմեդաբնակ Ուզբեկստանի իշխանությունները նախկինում հայտնել էին, որ Ուզբեկստանի հազարավոր քաղաքացիներ անցած տարիներին միացել էին Սիրիայում և Իրաքում գործող իսլամական զինյալների տարբեր խմբավորումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG