Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վաղվանից փակելու է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար


Ռուսաստան - Չինաստանի հետ սահմանին բացված կարանտինային կենտրոն, փետրվար, 2020թ.

Ռուսաստանը վաղվանից փակելու է մուտքը Չինաստանի քաղաքացիների համար` կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված:

Միաժամանակ, ռուս համաճարակաբանները հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ ստացված տվյալների համաձայն՝ վիրուսը վտանգավոր չէ միջին առողջ մարդու համար, ավելին՝ դրանից մահացությունը գրեթե նույնն է, ինչ սեզոնային գրիպից:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2004-ի, վարակվածներինը՝ 74 հազար 185-ի, բուժվածներինը՝ 14 հազար 376-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG