Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հաղորդում է, որ վերջին շրջանում Հայաստան նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:
Հաղորդագրության համաձայն՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊ ընկերությունում (Բաղրամյանի թ/ֆ) տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54 հազար հատ ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է:
ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 130 հազար հատ «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի փետրվարի 19-ը, 20-ը, 22-ը: Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ՍԱՏՄ-ը խոստանում է ներկայացնել հաջորդիվ: