Հաագայի Վերաքննիչ դատարանը բավարարել է ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերի հայցը՝ պարտավորեցնելով Ռուսաստանին նրանց ավելի քան 50 միլիարդ դոլար փոխանցել որպես վնասի փոխհատուցում։
Դատարանը փաստել է, որ 2003 թվականին Մոսկվան հարկային ճնշումներով «զավթել է» ընկերությունը, որը ղեկավարում էր Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին:
2014-ին միջազգային արբիտրաժային դատարանն արդեն իսկ բավարարել էր նախկին բաժնետերերի հայցը, Մոսկվան, սակայն, բողոքարկել էր որոշումը Նիդերլանդների առաջին ատյանի դատարանում:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է՝ միջազգային դատարանի վերջին որոշումը ևս օրինական չէ, և իրենք այն կվիճարկեն: