Մատչելիության հղումներ

Սերբիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունը «վերելքի միտում ունի»


Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը Բելգրադում ողջունում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուին, 17-ը փետրվարի, 2020թ.
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը Բելգրադում ողջունում է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուին, 17-ը փետրվարի, 2020թ.

Սերբիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունը «վերելքի միտում ունի», և երկու երկրներն էլ հավատարիմ են դրա հետագա ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության Բելգրադ այցի կապակցությամբ։

Սերբիան ցանկանում է ուժեղ բանակ, «քանի որ դա կայունության և չեզոքության գրավական է», ասել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը։

Սերբիան ամուր քաղաքական և տնտեսական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ՝ չնայած Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակին: Բելգրադը խոստացել է չանդամակցել ՆԱՏՕ-ին և հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG