Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի առողջապահության նախարարը


Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը լքում է պաշտոնը` Փարիզի քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով:

Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը` նախորդ շաբաթ ինքնաբացարկ հայտարարած Բենժամեն Գրիվոյի փոխարեն:

Գրիվոն ստիպված էր դուրս գալ ընտրապայքարից այն բանից հետո, երբ ռուսաստանցի հայտնի նկարիչ, Ֆրանսիայում ապաստան ստացած Պավել Պավլենսկուն պատկանող կայքում քաղաքապետի թեկնածուին վարկաբեկող տեսանյութ էր հրապարակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG