Մատչելիության հղումներ

Գյուղապետի կինը 2015-ից «դպրոցի գիշերային պահակ էր». ոստիկանություն


Ոստիկանությունը հայտնում է, որ Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի առերևույթ ապօրինությունների վերաբերյալ։

«Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե, տեղեկացնում է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG