Մատչելիության հղումներ

Քիշնևը կտրականապես մերժում է Մերձդնեստրում ռուսաստանցի զինվորականների թվի տասնապատիկ ավելացման առաջարկը


Մոլդովայի վարչապետ Իոն Կիկու, արխիվ

Մոլդովայի իշխանությունները մերժել են Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների` տարածաշրջանում ռուսաստանցի զինվորականների թվի ավելացման առաջարկը: Այս մասին այսօր Քիշնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

«Կարծում եմ, որ նման առաջարկների քննարկումը անլուրջ գործ է», - ասել է մոլդովական կառավարության ղեկավարը:

Ռուսաստանցի զինվորականների թիվը ներկայիս՝ 400-ից 4200-ի հասցնելու առաջարկով օրերս հանդես էր եկել հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունները համակարգող Միասնական վերահսկիչ հանձնաժողովում Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Օլեգ Բելյակովը:

«Խաղաղապահների թվի ավելացման որևէ կարիք չկա», - դրան ի պատասխան՝ այսօր հայտարարել է Մոլդովայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG