Մատչելիության հղումներ

Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, փետրվար, 2020թ.

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել անցած շաբաթավերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարությունները, որոնց համաձայն` Մոսկվայի վերջնական նպատակը Բելառուսի կլանումն է:

«Ես այդ պնդումներն անպատասխան կթողնեմ: Այս մասին նախագահ Պուտինը բազմիցս արտահայտվել է, ուստի կրկնվելու իմաստ չեմ տեսնում», - նշել է Պեսկովը:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահն իր բելառուսցի գործընկերոջը երկու երկրների միավորում չի առաջարկել: «Խոսքը Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին է», - ասել էր Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG