Մատչելիության հղումներ

«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած անձին տեղափոխել են հոգեբուժարան՝ փորձաքննության


Ոստիկանները «Էրեբունի Պլազա»-ի մոտ, Երևան, 23-ը հունվարի, 2020թ.

«Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած երիտասարդը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Արամ Ավետիսյանը։

Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Հիշեցնենք, հունվարի 23-ին ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանությունը կրակոցների վերաբերյալ ահազանգ էր ստացել, անմիջապես օպերատիվ խմբեր էին մեկնել հյուրանոց: Զինված տղամարդու հետ բանակցություններ էին տարվել, ինչից հետո Թորոսյանին տեղափոխել էին ոստիկանություն, ձերբակալել, ապա օրեր անց կալանավորել։

XS
SM
MD
LG