Մատչելիության հղումներ

Նևադայում մեկնարկել է դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Էլիզաբեթ Ուորեն, Ջոզեֆ Բայդեն և Բերնի Սանդերս, արխիվ

Միացյալ Նահանգների Նևադա նահանգում մեկնարկել է դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը:

Տեղական լրատվամիջոցների վկայությամբ՝ փետրվարի 22-ին կայանալիք հիմնական քվերակությունից ավելի վաղ քվեարկել ցանկացողների թիվը բավական մեծ է, այդ իսկ պատճառով նահանգի տարածքում բացված մի շարք տեղամասերի առջև հերթեր են գոյացել:

Վերջին սոցհարցումների համաձայն՝ Նևադայում բնակվող դեմոկրատ ընտրողների 25 տոկոսը պատրաստվում է քվեարկել Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի օգտին: Երկրորդ տեղում է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը` նրա օգտին քվեարկելու մտադրության մասին է հայտնել ընտրողների շուրջ 18 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG