Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը տարհանել է իր քաղաքացիներին Diamond Princess զբոսանավից


Ճապոնիա - Diamond Princess զբոսանավը Յոկոհամայի նավահանգստում, փետրվար, 2020թ.
Ճապոնիա - Diamond Princess զբոսանավը Յոկոհամայի նավահանգստում, փետրվար, 2020թ.

Միացյալ Նահանգների հարյուրավոր քաղաքացիներ են անցած գիշեր տարհանվել ճապոնական Յոկոհամա նավահանգստում գտնվող Diamond Princess զբոսաշրջային նավից:

Ամերիկացիները 13 օր շարունակ գտնվում էին կարանտինում Diamond Princess-ի ուղևորների շրջանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո:

Անցած գիշեր ամերիկյան իշխանությունները հայրենակիցներին Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանից տեղափոխել են Կալիֆորնիա, որտեղ նրանք ևս մեկ երկշաբաթյա կարանտին կանցնեն:

Միացյալ Նահանգների Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով` վարակակիր ամերիկացիների թիվը նավի ուղևորների շրջանում հասնում է չորս տասնյակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG