Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պնդում է՝ Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադիր ժողովի գումարում


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Անդրանիկ Գրիգորյան, արխիվ

Միանշանակ է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, «բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա Սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա», հայտարարում է «Ժառանգություն» կուսակցությունը։

«Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի», - պնդում է կուսակցությունը այսօր հրապարակած հայտարարությունում։

«Ժառանգություն»-ը համոզված է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից այս տարի Սահմանադիր ժողովի գումարումն է, «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը»։

Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումները «Ժառանգություն»-ը համարում է «պահի քաղաքական նպատակահարմարության, վտանգավոր հռետորաբանության եւ կարճատես հատվածապաշտության դրսևորումներ, որոնք չեն կարող որևէ աղերս ունենալ մեր հայրենիքի առաջընթացի հետ»:

«Մեր երկիրը օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումներիփորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ», - հայտարարում է «Ժառանգություն» կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG