Մատչելիության հղումներ

Բրյուսելը և Բաքուն բանակցում են ադրբեջանական գազի` ԵՄ արտահանման շուրջ


ԵՄ-ն և Ադրբեջանն ավարտին են հասցնում կասպիական ավազանում արդյունահանված գազի` եվրոպական շուկաներ արտահանման ծրագրի մշակումը, այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` նախօրեին Մյունխենում`անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել ԵՄ ներկայացուցիչների և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովի միջև:

«Մենք լարված կերպով աշխատեցինք էներգետիկ անվտանգության բարելավման ուղղությամբ: Կասպիական գազը Եվրոպա հասցնելու ուղղությամբ մեր ջանքերը մոտենում են եզրագծին», - նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG