Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1665-ի


Չինաստանում ծագած կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվն այսօր հասել է 1665-ի, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Պաշտոնական տվյալների համաձայն` վերջին 24 ժամերին կորոնավիրուսից 142 մարդ է մահացել, վարակակիրների թիվը գերազանցել է 68 հազարը: Դրա հետ մեկտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրում է, որ երրորդ օրն անընդմեջ նվազում են նոր վարակակիրների հայտնաբերման ցուցանիշները: Կազմակերպությունը, սակայն, կոչ է անում «վաղաժամ հետևություններ չանել, քանի որ անհնար է կանխատեսել, թե կորոնավիրուսն իրեն ինչպես կդրսևորի առաջիկա օրերին»:

XS
SM
MD
LG