Մատչելիության հղումներ

Մյունխենում կայացել է Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարների հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Իրաքի արտգործնախարար Մոհամադ Ալի Ալհաքիմը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում Մնացականյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:

Զրուցակիցները կարևորել են բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվել է հայ համայնքի ոառանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG