Մատչելիության հղումներ

Մայք Փոմփեո. «Արևմուտքը հաղթում է»


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում Անվտանգության համաժողովում, Մյունխեն, 15-ը փետրվարի, 2020թ.

Անվտանգության խնդիրներին նվիրված Մյունխենի միջազգային համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` նշելով, թե Վաշինգտոնի և եվրոպական պետությունների միջև տարաձայնությունների մասին պարբերաբար հնչող պնդումները չափազանցված են:

«Վերջերս արևմտյան մի շարք առաջնորդների կողմից հնչեցված հայտարարությունները ինձ զարմացնում են: Պնդումներ են հնչում, թե միջազգային աշխարհակարգը ճգնաժամի մեջ է, իսկ Միացյալ Նահանգներն իբր մերժում է միջազգային հանրությանը: Ես, սակայն, այսօր այստեղ եմ, որպեսզի հստակորեն ասեմ ձեզ` այդ հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: Տրանսատլանտյան դաշինքի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Արևմուտքը հաղթում է, մենք միասնաբար ենք հաղթում», - հայտարարել է Փոմփեոն` ընդգծելով, որ այս փուլում հիմնական պայքարը ծավալվել է մի կողմից արևմտյան պետությունների, մյուս կողմից` Ռուսաստանի և Չինաստանի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG