Մատչելիության հղումներ

Կիևը և Թեհրանը դեռ քննարկում են ուկրաինական «Բոինգի» «սև արկղերի» վերծանման հարցը


Իրան - Boeing-ի բեկորները օդանավի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

«Ուկրաինան այժմ քննարկում է Իրանի հետ, թե որտեղ և երբ է տեղի ունենալու «Միջազգային ուկրաինական ավիաուղիների» հունվարի 8-ին կործանված «Բոինգի» սև արկղերի վերծանումը», - այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն:

Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ քննարկվող տարբերակներից մեկը «սև արկղերը» Ֆրանսիայում վերծանելու հնարավորությունն է:

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իրանցի մասնագետները ի վիճակի չեն միայնակ վերծանել «սև արկղերը»:

«Դրա համար համապատասխան ծրագրային ապահովում, փորձ և բավարար գիտելիքներ են անհրաժեշտ», - նշել է Զարիֆը:

XS
SM
MD
LG