Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Սիթի»-ն զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից


Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային առաջնության` անգլիական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթր Սիթի»-ն երկու տարով զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:

Նման որոշում է կայացրել Եվրոպական ֆուտբոլային միությունների ընկերակցությունը` ՈՒԵՖԱ-ն: Այս կառույցի կազմում գործող ֆինանսական վերահսկողության հանձնաժողովը մի քանի ամիս շարունակված հետաքննության արդյունքում եզրակացրել է, որ «Մանչեսթր Սիթի»-ն մի շարք լուրջ ֆինանսական խախտումներ է թույլ տվել` մասնավորաբար 2012-ից 2016 թվականներին արհեստականորեն ուռճացրել է հովանավորների հետ կնքված պայմանագրերով նախատեսվող եկամուտների ծավալը:

Որպես հետևանք, «Մանչեսթեր Սիթի»-ն զրկվում է 2020-21 և 2021-22 թվականների մրցաշրջաններում բոլոր տեսակի եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև պարտավոր է 30 միլիոն եվրոյի տուգանք վճարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG