Այսօր Մյունխենում, Անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում, կարճ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դուրս գալով բանակցային սենյակից՝ Փոմփեոն Լավրովին հաջողություն է մաղթել:
«Դուրս գալով Լավրովի մոտից՝ Փոմփեոն ամբողջ միջանցքով մեկ «Good luck» ասաց: Ռուսական բանակցային սենյակի մոտ կանգնած Մյունխենյան համաժողովի մասնակիցները հառաչեցին. ամերիկացիները հիմա քչերին են լավ բան ցանկանում», - գրել է Զախարովան: