Այսօր, Մյունխենի Անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում, Սերբիան և Կոսովոն համաձայնագիր են ստորագրել՝ վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Բելգրադի և Պրիշտինայի միջև, ինչպես նաև երկու մայրաքաղաքները կապելու մայրուղով:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչն ու Հաշիմ Թաչին:
Անցած ամիս Սերբիան ու Կոսովոն ստորագրել էին երկկողմ ավիաչվերթները վերականգնելու համաձայնագիրը:
1990-ականների սկզբին Սերբիայի ու Կոսովոյի միջև պատերազմական գործողությունների ընթացքում ավելի քան 10 հազար մարդ է զոհվել, մեկ միլիոնից ավելին տեղահանվել է մշտական բնակության վայրերից:
Սերբիան չի ճանաչել Կոսովոյի միակողմանի հռչակած անկախությունը, չնայած աշխարհի տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ Կոսովոն ճանաչել են որպես անկախ պետություն: