Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին ԱՄՆ-ում լոբբիստներ է փնտրում


«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, արխիվ
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, արխիվ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պայմանագիր է կնքել ամերիկյան իրավաբանական Hogan Lovells ընկերության հետ՝ լոբբիստական աշխատանք տանելու համար: Ամերիկյան ընկերությունը ամսական ստանալու է 75 հազար դոլար:

Այս գործարքը հաջորդում է Վրաստանի կառավարությանն ուղղված ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականների և սենատորների մտահոգիչ նամակներին, որ Վրաստանը շեղվում է ժողովրդավարական ուղուց:

ԱՄՆ-ում լոբբիստներ փնտրելու «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի ջանքերի մասին գրում է Bloomberg կայքը, որը ուսումնասիրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ռեեստրում տեղադրված Hogan Lovells ընկերության հետ «Վրացական երազանք»-ի պայմանագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG