Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1380-ի, բուժվածներինը՝ 6723-ի


Չինաստան - Կորոնավիրուսով վարակվածներ Ուհանի հիվանդանոցում, 13-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, հասել է 1380-ի, վարակից ապաքինվածներինը՝ 6 հազար 723-ի։

Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 13-ի ժամը 24։00-ի դրությամբ վարակի հաստատված դեպքերի թիվը 63 հազար 851 է, հիվանդության ենթադրյալ դեպքերինը՝ 10 հազար 109, մոտ 178 հազար մարդ բժիշկների հսկողության տակ է։

Հաղորդվում է նաև, որ Սանկտ Պետերբուրգում գլխավոր սանիտարական բժիշկը դատի է տվել Ալլա Իլինային, ով փախուստի էր դիմել կորոնավիրուսի կարանտինից՝ պնդելով, թե հիվանդասենյակում մնալն անհնար էր:

Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Կամբոջան ընդունել է «Վեսթերդամ» նավը, որը մինչ այդ հինգ երկրներ հրաժարվել էին ընդունել՝ համաճարակի վտանգի պատճառով։

Նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

XS
SM
MD
LG