Մատչելիության հղումներ

Բեռլինում տեղի են ունեցել հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ


Լուսանկարը՝ կառավարության աշխատակազմի
Լուսանկարը՝ կառավարության աշխատակազմի

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին, գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամանքներին և նշել, որ կառավարությունը պատրաստվում է միջազգային դիտորդներին հրավիրել հանրաքվեն դիտարկելու նպատակով:

Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և կարևորել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Հիշեցնենք, որ բանակցություններից առաջ նրանք հանդես էին եկել հայտարարություններով:

XS
SM
MD
LG