Մատչելիության հղումներ

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը


Ընտրություններ Իրանում, արխիվ
Ընտրություններ Իրանում, արխիվ

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում օրենսդիր մարմնի 290 տեղի համար կպայքարեն ավելի քան 7000 թեկնածուներ:

Փետրվարի 21-ին նախատեսված ընտրությունը կլինի կոշտ գծի կողմնակիցների և պահպանողականների միջև: Այս քվեարկությամբ կհստակեցվի նաև, թե որքան բարձր վարկանիշ ունի երկրի նախագահ Հասան Ռոհանին, ով խոստանում էր ամեն կերպ բարելավել բնակչության կենսակերպն ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների պայմաններում:

Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ այս ընտրություններում ամենայն հավանականությամբ մեծ առավելություն կունենան Իրանի կոշտ քաղաքականության կողմնակիցները, քանի որ բարեփոխականների բլոկի թեկնածուների մեծ մասին չի թույլատրվել առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG