Մատչելիության հղումներ

Նազարբաևի թոռը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրում


Այսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը Մեծ Բրիտանիայի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում:

Այսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ այդ քայլին է դիմում ընտանիքի կողմից ճնշումներից դրդված: Նախկին նախագահի թոռը պնդում է, որ փաստեր ունի Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կոռուպցիայի մասին, մասնավորապես՝ Ռուսաստանին վաճառվող ղազախական գազի գործարքի հետ կապված: Կրտսեր Նազարբաևի հավաստմամբ՝ կասկածելի ճանապարհով ստացված հսկայական եկամուտները կիսվում են Վլադիմիր Պուտինի մերձավորների և Նազարբաևի ընտանիքի անդամների միջև:

Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի երկարամյա նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Ռախաթ Ալիևի որդին է: Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նազարբաևայի նախկին ամուսինը 2015 թվականին ավստրիական բանտում ինքնասպան է եղել: Ամուսնալուծությունից հետո Ալիևի դեմ հայրենիքում ծանր մեղադրանքներ են առաջադրվել ՝ այդ թվում իշխանությունը բռնազավթելու փորձի և հանցավոր խմբավորում կազմակերպելու մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG