Մատչելիության հղումներ

Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան գործընթացը


Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և էներգետիկ ոլորտում համագործակցությունը քննարկել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Եվրամիությունը մտադիր է բարձր մակարդակով մասնակցել առաջիկայում Բաքվում նախատեսված «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդակցական խորհրդի հերթական նիստին», - ասված է հաղորդագրությունում:

Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող «Հարավային գազային միջանցք» ծրագրին, որը միտված է կրճատելու Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Միջանցքը շահագործման հանձնելու դեպքում ակնկալվում է Կասպիական ավազանում արդյունահանված գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:

Շուրջ 3,5 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող «Հարավային գազային միջանցքը», որի արժեքը կազմում է ավելի քան 40 միլիարդ դոլար, կառուցվում է արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին զուգահեռ:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի գազային պաշարները կբավականացնեն առնվազն 100 տարի՝ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ այն երկրներին, որոնք այդ ոլորտում համագործակցում են Բաքվի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG