Մատչելիության հղումներ

Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև. «Գանձասար»


Սիրիայի խորհրդարանի նիստ, արխիվ

Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև, հայտնում է Հալեպում տպագրվող «Գանձասար» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի օրենսդիր մարմնի քարտուղար Ռամի Սալեհի հայտարարությունը:

Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմն էլ թերթի հետ զրույցում հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանություն իրականացրածների ժառանգներն այսօր նույն ոճիրն իրականացնում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռքով»:

Արաբական երկրներից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Լիբանանը։

Ավելի վաղ՝ 2015 թվականին Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինը տարի առաջ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի ընթացքում Դամասկոսն ու Անկարան դարձել են հակամարտող կողմեր: Թուրքիան աջակցում է Բաշար Ասադի ռեժիմին ընդդիմացող զինված խմբավորումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG