Մատչելիության հղումներ

Իրանական ընկերությունը, որի հետ բանակցում է Հայաստանը «Նաիրիտ»-ի շուրջ, պատժամիջոցների տակ է 2013-ից. ԱՄՆ դեսպանատուն


«Նաիրիտ» գործարանը Երևանում, արխիվ

Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը (Tabriz Petrochemical Company), որի հետ բանակցում է Հայաստանի կառավարությունը՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ, 2013 թվականի մայիսի 30-ին ընդգրկվել է ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի պատժամիջոցների ցանկում, որը համաձայնեցվում է ԱՄՆ Պետքարտուղարության հետ։ Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։

Ըստ Երևանում ամերիկյան դիվանագիտական առաքելության՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգների նախագահի թիվ 13846 հրամանագրով ԱՄՆ որոշ պատժամիջոցներ վերստին ամրագրվել են, և ցանկում ի թիվս մի քանի այլ ընկերությունների կրկին տեղ է գտել այս ընկերությունը։ Հրամանագրով ամրագրված է, որ, ի թիվս այլ գործողությունների, պատժամիջոցները կտարածվեն 2018-ի նոյեմբերի 5-ին և հաջորդիվ Իրանից նավթաքիմիական ապրանքներ փոխադրելու նշանակալի գործարքների վրա։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում Միացյալ Նահանգների լրջությունն ի ցույց դնելով՝ 2020-ի հունվարի 23-ին ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի քարտուղար Սթիվեն Մնուչինը նշել է․ - «Իրանի նավթային ու նավթաքիմիական ոլորտները Իրանի ռեժիմի գլոբալ ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են ու նպաստում են սեփական ժողովրդի նկատմամբ մշտապես կիրառվող բռնություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG