Մատչելիության հղումներ

Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 41-րդ ամյակի կապակցությամբ:

«Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու պատմական ավանդույթներն ամուր հիմք են հայ-իրանական անխափան հարաբերությունների շարունակական առաջընթացի համար:

Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- նշված է Հասան Ռոհանիին ուղղված ուղերձում:

«Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակ», - Ռոհանիին Հայաստան է հրավիրել Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG