Մատչելիության հղումներ

Պողոս Պողոսյանի սպանության գործին առնչվող դատախազության դիմումը վարույթ է ընդունվել


Դատական դեպարտամենտի շենքը, արխիվ

Պողոս Պողոսյանի սպանության գործով գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա հարուցվել է վերանայման վարույթ՝ նոր երևան եկած հանգամանքներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի դատական դեպարտամենտից:

Դիմումը մակագրվել է Վերաքննիչի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Դատական նիստի օր է նշանակվել փետրվարի 27-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը ստացել է 2001-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը:

Գլխավոր դատախազի տեղակալն ավելի վաղ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ դատավճիռը վերանայելու և ամբողջապես բեկանելու համար։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնի, ով հարցաքննվել էր այդ գործով, ներկայացրած հայտարարությամբ պարզվել է, որ առերևույթ Պողոս Պողոսյանը կյանքից ոչ թե անզգուշությամբ է զրկվել, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության հետևանքով:

XS
SM
MD
LG