Մատչելիության հղումներ

Մոսկվայում դատարանի դահլիճում ինքնասպանություն է գործել քրեակատարողական ծառայության նախկին պաշտոնյան


Դատարանի շենք Ռուսաստանում, արխիվ
Դատարանի շենք Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայության տրանսպորտի վարչության նախկին պետ Վիկտոր Սվիրիդովն ինքնասպան է եղել դատարանի դահլիճում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա կարողացել է ներս անցկացնել ժամանակին որպես պարգևատրում ստացած ատրճանակը, ու երբ դատավորը հրապարակել է վճիռը, կրակել է իր վրա:

Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի քարտուղարը հաստատել է, որ Սվիրիդովն ինքնասպանություն է գործել:

Նա մեղադրվում էր տրանսպորտի վարչության նախկին ղեկավարից 10 միլիոն ռուբլի շորթելու մեջ: Առաջադրված հոդվածը 7-15 տարի ազատազրկում է ենթադրում, սակայն դատարանի վճռով նա պետք է 3 տարի անցկացներ խիստ ռեժիմի գաղութում:

Մինչ այսօրվա դատական նիստը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ ռուսական մամուլի՝ Սվիրիդովն օնկոլոգիական հիվանդություն ուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG