Մատչելիության հղումներ

Արցախում 2 ժամկետային զինծառայողներ են զոհվել


Արխիվային լուսանկար

Արցախում այսօր 2 ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա Հովհաննիսյանը մանրամասներ չհայտնեց:

Քիչ անց Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

ՊԲ-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, մեկ այլ զորամասի պահպանության տեղամասում՝ հարավային ուղղությամբ տեղակայված, կրկին չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2 դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG