Մատչելիության հղումներ

Վարչապետը փետրվարի 13-15-ը կայցելի Գերմանիա


Հայաստանի վարչապետի և Գերմանիայի կանցլերի համատեղ ասուլիսը Բեռլինում, 1-ը փետրվարի, 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիա:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը Բեռլինում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Հայաստանի կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG