Մատչելիության հղումներ

Սուդանի նախկին նախագահը կփոխանցվի Հաագայի միջազգային դատարան


Օմար ալ-Բաշիրին Խարտումի դատարանում։ Օգոստոս, 2019.

Սուդանը որոշել է երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին փոխանցել Հաագայի միջազգային դատարան՝ մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մեղադրանքով:

Խոսքը աֆրիկյան երկրում 2003-2006 թվականներին ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների մասին է, որի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի, սպանվել էր 200-400 հազար մարդ, ևս 2,7 միլիոնը դարձել էին փախստական:

Ինքը՝ Ալ-Բաշիրը կտրականապես հերքում է մեղադրանքները: 30 տարվա պաշտոնավարումից հետո նա անցած տարի պաշտոնանկ արվեց զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնց միացան նաև զինվորականները: Անցած դեկտեմբերին դատարանը 76-ամյա Ալ-Բաշիրին երկու տարվա ազատազրկման էր դատապարտել՝ կոռուպցիայի համար, զուգահեռ նրան մեղադրանքներ էին ներկայացվել ընդդիմադիր ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու, հանրահավաքները բռնի ուժով ցրելու համար:

Ալ-Բաշիրը իշխանության էր եկել ռազմական հեղաշրջմամբ, ապա հինգ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում: Վերջին անգամ՝ 2015-ին, նա , ըստ պաշտոնական արդյունքների, ստացել էր ձայների 94 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG