Չեչնիայի առաջնորդը իր եղբորորդուն՝ Համզաթ Կադիրովին նշանակել է Անվտանգության խորհրդի ղեկավար: Վերջինս 23 տարեկան է, մինչ այս նշանակումը ղեկավարում էր շրջանային խորհուրդներից մեկը:
Ռամզան Կադիրովի մեկ այլ որոշմամբ պաշտոնի բարձրացում է ստացել նաև նրա մյուս զարմիկը՝ մինչ այս Գրոզնիի քաղաքապետ Իբրահիմ Զակրիևը. 29-ամյա երիտասարդն այսուհետ կղեկավարի նախագահի և կառավարության աշխատակազմը:
BBC-ի ռուսական ծառայության հաշվարկներով՝ շուրջ մեկուկես միլիոն բնակիչ ունեցող Չեչնիայում պաշտոնյաների մեկ երրորդը Կադիրովի բարեկամներն ու ազգականներն են: Միջազգային կազմակերպությունները շարունակ քննադատում են նրան՝ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու, հովանավորչության ու կոռուպցիայի համար: