Մատչելիության հղումներ

Հանրաքվեի քարոզարշավը՝ փետրվարի 17-ից


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Այդ մասին այսօր առավոտյան հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Սահմանադրական փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Տես նաև այստեղ

XS
SM
MD
LG