Այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են նախորդ շաբաթավերջին Ղազախստանի Կորդայի շրջանում տեղի ունեցած անկարգությունների թեման:
Ղազախների և չինական ծագում ունեցող էթնիկ խմբի ներկայացուցիչների` դունգանների միջև տեղի ունեցած ընդհարումների հետևանքով 10 մարդ էր զոհվել, ևս 50-ը վիրավորվել էին: Ղազախստանում բնակվող հազարավոր դունգանները, իրենց անվտանգության համար մտավախություններից ելնելով, հանգստյան օրերին անցել էին հարևան Ղրղըզստան:
Վերջին տեղեկությունների համաձայն, սակայն, նրանցից առնվազն 1000-ն այսօր արդեն վերադարձել են Ղազախստան: