Մատչելիության հղումներ

Ճգնաժամ Մերկելի կուսակցության շարքերում


Այսօր հայտնի է դարձել, որ Գերմանիայի իշխող կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը հաջորդ տարի կայանալիք Բունդեսթագի ընտրություններում չի պայքարի դաշնային կանցլերի պաշտոնի համար: Այս մասին գերմանական լրատվամիջոցներին են հաղորդել իշխող կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները:

57-ամյա Քրամփ-Կարենբաուերը վայելում էր դաշնային կանցլեր Անգելա Մերկելի անվերապահ աջակցությունը և դիտարկվում էր որպես գերմանական կառավարության հաջորդ ղեկավարի ամենահավանական թեկնածու:

Լրատվամիջոցների պնդմամբ՝ Քրամփ-Կարենբաուերը Մերկելին կանցլերի պաշտոնում փոխարինելու համար պայքարից հրաժարվել է կուսակցության ներսում առկա դժգոհությունների պատճառով:

Քրամփ-Կարենբաուերին մասնավորաբար քննադատում են կուսակցական կարգապահության ցածր մակարդակի պատճառով: Քրիստոնեա- դեմոկրատների առաջնորդը մասնավորաբար չէր կարողացել կանխել Թյուրինգիա երկրամասում ծագած քաղաքական ճգնաժամը, որտեղ աջերն ու ազատականները փորձել էին դաշինք կազմել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG