Մատչելիության հղումներ

Կորեական «Մակաբույծներ» ֆիլմը` 92-րդ «Օսկար»-ի գլխավոր հաղթող


«Օսկար»-ի ոսկե արձանիկը
«Օսկար»-ի ոսկե արձանիկը

Առաջին անգամ Ամերիկյան կինոակադեմիայի գրեթե հարյուրամյա պատմության մեջ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս նկարահանված օտարալեզու ֆիլմը տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել: Անցած գիշեր Լոս Անջելեսում կայացած 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում լավագույն ֆիլմ է ճանաչվել կորեական «Մակաբույծներ» կինոնկարը:

Ֆիլմը հաղթող է ճանաչվել ևս երեք անվանակարգերում: Ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն ռեժիսոր:«Մակաբույծներ»-ը «Օսկար»-ի է արժանացել նաև «Լավագույն սցենար» և «Արտերկրում նկարահանված լավագույն կինոնկար» անվանակարգերում:

Ջոկերի դերի համար լավագույն դերասան է ճանաչվել Խոակին Ֆենիքսը, «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմում հայտնի հոլիվուդյան աստղ Ջուդի Գարլանդի կերպարը մարմնավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG