Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մարդատար օդանավը կոշտ վայրէջքի հետևանքով լրջորեն վնասվել է


Ռուսաստան- «Utair» ավիաընկերության «Բոինգ» օդանավը կոշտ վայրէջք է կատարել, 9 փետրվարի, 2020թ.
Ռուսաստան- «Utair» ավիաընկերության «Բոինգ» օդանավը կոշտ վայրէջք է կատարել, 9 փետրվարի, 2020թ.

Ռուսաստանի Կոմի Հանրապետության Ուսինսկ քաղաքի օդանավակայանում այսօր կոշտ վայէջք է կատարել «Utair» ավիաընկերության «Բոինգ» օդանավը: Օդանավում 94 ուղևոր կար:

Մոսկվա-Ուսինսկ չվերթն իրականացնող օդանավը վայրէջքի պահին պոչի հատվածով բախվել է գետնին ու դուրս եկել թռիչքուղուց: Պատահարի հետևանքով օդանավը լուրջ վնասվել է: Ուղևորները տարահանվել են արտակարգ իրավիճակների համար նախատեսված փչովի տրապի օգնությամբ:

Վայրէջքից առաջ օդաչուները դուրս են նետել ամբողջ վառելիքը, որի շնորհիվ գետնին բախված օդանավը չի հրդեհվել:

Միջադեպի 3 վարկած է դիտարկվում՝ շասիները բացելու հետ կապված խնդիրներ, օդանավի տեխնիկական անսարքություն կամ անձնակազմի թույլ տված սխալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG