Մատչելիության հղումներ

Արցախի զորամասերից մեկում, նախնական տվյալներով, զինծառայող է հանկարծամահ եղել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում այսօր` ժամը 07:45-ի սահմանում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ), հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG