Մատչելիության հղումներ

Հյուսիսային Օսիայում գեղասահքի հայ մարզիչներին փորձում են աշխատանքից հեռացնել՝ ազգային պատկանելության պատճառով


Գեղասահք, արխիվային լուսանկար

Հյուսիսային Օսիայում գեղասահքի հայազգի մարզիչների դեմ արշավ է մեկնարկել, իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրանց ստիպում են հեռանալ աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Ազատության» հյուսիսկովկասյան ծառայությունը:

Լրատվամիջոցի հետ զրույցներում նման պնդումներ են արել գեղասահքով զբաղվող երեխաների ծնողները, ովքեր փորձում են կանխել պետական պաշտոնյաների ճնշումները: Նրանք տեսաուղերձով դիմել են հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովին, Սպորտի նախարարությանը և հայ համայնքին՝ օգնության խնդրանքով:

«Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարության, Տրանսպորտային դատախազության աշխատակիցները բարոյական ճնշում են գործադրում մարզիչների նկատմամբ», - լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել են գեղասահքի դասերի հաճախող երեխաների ծնողները:

Ռուսաստանի Դաշնությանը մաս կազմող Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ պնդումների փաստով ստուգումներ են սկսվել, հարցը գտնվում է նախարարի ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG