Կալիֆորնիայում 103 տարեկանում մահացել է ամերիկացի աշխարհահռչակ դերասան, Հոլիվուդի լեգենդ Քըրք Դուգլասը:
Նա նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Սպարտակը», «Վիկինգները», «Չեմպիոնը»: Քըրք Դուգլասն Օսկար է ստացել կինոյի զարգացմանը նպաստելու առաքելության համար:
Լեգենդար դերասանի մահվան լուրը հայտնել է նրա որդին՝ աշխարհահռչակ դերասան, երկու Օսկարի արժանացած Մայքլ Դուգլասը:
«Քըրքը կինոյում մեծ ժառանգություն է թողել գալիք սերունդներին, նա մարդասիրական առաքելություն է կատարել, նա նվիրված էր արդարության գաղափարին, ես հպարտ եմ նրա զավակը լինելու համար»,- ասել է Մայքլ Դուգլասը:
Համաշխարհային արվեստի, շոու բիզնեսի և սպորտի գերաստղեր և պետական գործող ու նախկին պաշտոնյաներ՝ մեծ թվով երկրներից, այսօր ցավակցական ուղերձներ են հղել Դուգլասի ընտանիքին: